Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործենք մեր լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են. Փելոսի

Այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործենք մեր լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են. Փելոսի

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեք են և գնահատվում են ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին:

ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և ԱՄՆ-ի կառավարությունն ի՞նչ է առաջարկում ՀՀ-ին, արդյոք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը:

Հարցին նախ անդրադարձավ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այդ անվտանգային կազմակերպության մաս է՝ ՌԴ-ի հետ: Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում:  Այն, ինչ մենք ասում ենք հետևյալն է, որ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ: Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին անվտանգության հարցում»:

Ապա Փելոսին շարունակեց. «Ժողովրդավարությունը Հայաստանում ուրախություն է աշխարհի համար, թավշյա հեղափոխությունը ողջունվեց ամբողջ աշխարհում»,-ասաց Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը խոսեց նաև Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների մասին՝ դրանք որակելով ազատ և արդար: «Դուք դեպի ժողովրդավարություն անցնելու լավ օրինակ եք: Եվ մենք աջակցում ենք դրան:  Ինչպես կոնգրեսական Փալոնն ասաց՝ ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ Հաաստանի որոշելու հարցն է: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեք են ԱՄՆ-ում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»,-շեշտեց Փելոսին:

Նա հիշեցրեց նաև կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրենսդրական նախաձեռնության մասին: Փելոսին հիշեցրեց, նաև, որ Ադամ Շիֆը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։   Փելոսին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am