Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա 
են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից:

«Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,-ասաց Լիլիթ Եդիգարյանը:

Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի տները: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am