Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ագրեսոր երկրները չեն կարող իմ համերգների համար հարթակ լինել. ուկրաինացի երգիչը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը

Ագրեսոր երկրները չեն կարող իմ համերգների համար հարթակ լինել. ուկրաինացի 
երգիչը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի միջոցով: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am