Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին

Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է 
հղել Ադրբեջանին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Երկրի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների սահմանին առկա լարվածությամբ: Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am