Տնտեսություն

Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի համար կսահմանվեն նոր պահանջներ

2 րոպեի ընթերցում

Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի համար կսահմանվեն նոր պահանջներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների համար սահմանվում են նոր պահանջներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով ցանկանում են սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին վերաբերող պահանջները: Նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները:

«Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել, վաճառել հնարավոր լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասաց նախարարը:

Սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ պետք է սահմանվեն:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ որոշման ընդունումը կօգնի ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում