Տնտեսություն

Լեհաստանն աջակցում է Հայաստանին մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու հարցում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն աջակցում է Հայաստանին մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ հանձնաժողովը Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ունի համագործակցության հաջողված փորձ անբարեխիղճ մրցակցության ոլորտում, որի արդյունքներն արդեն իսկ կիրառվում են ամենօրյա աշխատանքում: Նա ընդգծել է, որ այս ծրագրի ներքո ընտրված թեմաները նույնպես խիստ արդիական են՝ հույս հայտնելով, որ նախատեսված երկկողմ այցերն ու փորձի փոխանակումը կնպաստեն աշխատակիցների գիտելիքների կատարելագործմանը նախանշված ոլորտներում:

Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Թոմաշ Բույկոն, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի անունից ողջունել է և շնորհավորել մասնակիցներին ծրագրի մեկնարկի առիթով՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է «Լեհական օգնություն» ծրագրի կողմից, որի հիմնական ֆինանսավորողը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների, գաղտնի համաձայնությունների, պայմանագրային առավելությունների և դրա մասով իրավական վերլուծության ներկայացման ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում