1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԶՊՄԿ-ի մասնակցությունը Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին կկազմի շուրջ 700 միլիոն դրամ

ԶՊՄԿ-ի մասնակցությունը Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին 
կկազմի շուրջ 700 միլիոն դրամ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնակցությունը Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին 2021-2022 թվականներին կկազմի  շուրջ 700 միլիոն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրապարակել է Քաջարան համայնքում 2021 թ. իրականացված եւ 2022 թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին ԶՊՄԿ ՓԲԸ մասնակցության մասին տվյալները։
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են Պետության, համայնքի եւ ԶՄՊԿ համատեղ ներդրմամբ։ Բոլոր ծրագրերում ԶՊՄԿ ներդրումը կազմել է ընդհանուր ներդրման 10-30%-ը։
Համայնքապետարանից տրամադրված տվյալների համաձայն իրականացված ընթացիկ եւ իրականացվելիք ծրագրերն են՝
• Գեղավանք-Գեղի ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում
• Մ2-Խաչինան ճանապարհի հիմնանորոգում
• Տերյան փողոցի և բակերի հիմնանորոգում
• Շիրվանզադե փողոցի բակային հատվածի հիմնանորոգում
• Բաբիկավան բնակավայրի բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում
• Բակունց 3,4 և 7 բազմահարկ բնակելի շենքերի բակի հիմնանորոգում
• Չարենց և Շահումյան փողոցների բնակելի շենքերի բակերի հիմնանորոգում
• Գայի փողոցի, Խանջյան փողոցի, Գայ-Մ2 մայրուղի անցուղու հիմնանորոգում
• Համայնքում 11 շենք ներառվել է շենքերի ջերմամեկուսացման ծրագրում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 91 միլիոն 90 հազար դրամ, որից 709,735 մլն հատկացրել է պետությունը, ՝ 25 մլն հատկացրել է համայնքը, 265,9 մլն հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 91,18 մլն։
2022 թվականին կատարվելիք աշխատանքներն են՝
• Քաջարան համայնքի բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում/հիմնանորոգում (Գետիշեն, Ձագիկավան, ք.Քաջարան)։
• Քաջարան համայնքի բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցում (Աջիբաջ, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ, Փուխրուտ, Անդոկավան, Ձագիկավան)
• Մեքենասարքավորումների ձեռք բերում (ջրցան, ավտոաշտարակ, մինի ամբարձիչ, տրակտոր)
Վերոնշյալ բոլոր ծրագրերի համար ԶՊՄԿ-ն հատկացրել է ընդհանուր մոտ 700 մլն դրամ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]