Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:   

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է նախագահի հրամանագրում։

Արեգ Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ լուրջ ջանքեր են պահանջվում կյանքի կոչելու առկա հսկայական չիրացված ներուժը։  

«Մեծ պատիվ է լինել Ավստրալիայում Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը։ Պահանջվում են լուրջ ջանքեր բացահայտելու եւ կյանքի կոչելու առկա հսկայական չիրացված ներուժը»,-նշել է Արեգ Հովհաննիսյանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am