Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներn՝ արդեն HD որակով

Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի 
հեռուստաալիքներn՝ արդեն HD որակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կրկին կվայելեն Viasat History, Viasat Nature, Viasat Sport, Viasat Explore, ինչպես նաև Русское кино TV 1000,  Action TV 1000 և TV 1000 հեռուստաալիքները՝ արդեն HD որակով։ Ավելին, uTV հեռուստաալիքների ցանկ է վերադարձել նաև Da Vinci Learning-ը։

Viasat Sport հանրահայտ հեռուստաալիքը ցուցադրում է աշխարհի բասկետբոլի լիգայի՝ (NBA), գլխավոր բասկետբոլային լիգայի (MLB), հոկեյի, ամերիկյան ֆուտբոլի, բարձր դասի բոքսի առաջնություններ, էքստրեմալ սպորտաձևերի ու ավտոարշավների թողարկումներ: Viasat History հետ հեռուստադիտողները կբացահայտեն հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, կտեսնեն մեծագույն հայտնագործությունները, կիմանան տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական կյանքի և գործարարության մասին: Viasat Nature-ն ընտանիքի բոլոր անդամների համար է և կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ: Viasat Explorer արկածային հեռուստաալիքը կհիացնի ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:  

«Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն իսկապես կարող են վայելել բարձրակարգ հեռուստաբովանդակությունը մտերիմների հետ՝ բաց չթողնելով և ոչ մի սիրված հաղորդում կամ ֆիլմ։ Ուրախ եմ, որ Viasat ընտանիքի հեռուստաալիքները հասանելի են արդեն HD որակով», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

TV 1000 հեռուստաալիքի եթերում ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան և եվրոպական արտադրության ֆիլմերը: Այս ընտանեկան և ընկերական հեռուստաալիքի եթերացանկը ներառում է բազմաժանր կինոդարան, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը:

Da Vinci Learning կրթական հեռուստաալիքն էլ կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am