«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
21:38, 9 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում