Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանի Բուսաբանական այգու ամբողջ տարածքը կապահովվի ոռոգման ջրով

Երևանի Բուսաբանական այգու ամբողջ տարածքը կապահովվի ոռոգման ջրով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով գործադիրը վերաբաշխում կատարեց պետական բյուջեում Բուսաբանական այգու ոռոգման համակարգը բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ որոշում է կայացվել ջրագծի հարցը լուծել ոչ միայն այնտեղ կառուցվող Կյանքի պուրակի համար, այլ՝ ամբողջ Բուսաբանական այգու:

«Ծրագիրն ընդգրկում է բուսաբանական այգու 80 հա տարածքը, այն ապահովվելու է ոռոգման ջրով: Նախատեսվում է ջրագիծ անցկացնել մինչև բուսաբանական այգի: Խոսքը մոտ 1,5 կմ երկարությամբ ջրագծի մասին է, որը պետք է կսկսվի Սարկավագի փողոցից: Ծրագրի արժեքը 245 մլն դրամ է»,-նշեց Գնել Սանոսյանը

Երկրորդ փուլով արդեն ամբողջ Բուսաբանական այգու տարածքում համապատասխան ցանց կապահովվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կյանքի պուրակի ծրագրի քննարկումների ժամանակ բարձրացվեց այն հարցը, որ ամբողջ Բուսաբանական այգին ունի ոռոգման խնդիր:

«2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ որոշեցինք նահատակների հիշատակը հավերժացնող նոր խորհրդանիշ ունենալ, ասվեց, որ Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ Բուսաբանական այգու մեծ մասն է այդ ռիսկի տակ, որոշվեց վերակենդանացնել ամբողջ այգին՝ ընդլայնելով ծրագրի մասշտաբները: Ջրագիծն անցկացնելու խիստ անհրաժեշտություն կա, և որոշեցինք դա շուտափույթ իրականացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այն էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am