Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շվեդիայում արձանագրել են ռեկորդային տապ 30 տարվա ընթացքում

Շվեդիայում արձանագրել են ռեկորդային տապ 30 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 20-ին 30 տարվա ընթացքում ռեկորդային տապ Է արձանագրվել Շվեդիայի հարավում, ջերմաչափն այնտեղ ցույց Է տվել Ցելսիուսի 35,3 աստիճան: Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել Է Շվեդիայի հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ամենաբարձր ջերմաստիճանն Է վերջին 30 տարվա ընթացքում, նման ցուցանիշներ հնարավոր Է եղել տեսնել սոսկ 1992 թվականին»,- պարզաբանել Է օդերեւութաբան Տուրա Թոմասդոտիրը: Այն ժամանակ ջերմաչափը կանգ Է առել 35,2 աստիճան նշագծի վրա: Օդերեւութաբանների նախնական գնահատմամբ՝ հուլիսի 21-ին ջերմաստիճանի ռեկորդը կրին կգերազանցվի: Սպասվում Է, որ շոգը կմեղմանա սոսկ հուլիսի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am