Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դեսպան Մկրտչյանը Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության մասին գրքեր է նվիրել Հունաստանի ազգային գրադարանին

Դեսպան Մկրտչյանը Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության մասին 
գրքեր է նվիրել Հունաստանի ազգային գրադարանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի Ազգային գրադարան և հանդիպել գրադարանի տնօրեն Ստավրոս Զումբուլակիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը գրադարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, բացառիկ գրքերին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ընթերցողների սպասարկման կազմակերպման գործընթացին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են միջգրադարանային համագործակցության, շփումների, փոխայցելությունների և փորձի փոխանակման կարևորությունը` միջմշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներ անցկացնելու հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Ազգային գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության պատմության, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ` հույս հայտնելով, որ գրականությունն իր արժանի տեղը կզբաղեցնի Հունաստանի Ազգային գրադարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am