Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանն այցելել է Քաջարան համայնք և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին

Աննա Հակոբյանն այցելել է Քաջարան համայնք և տեսակցել 100-ամյա Արշալույս 
տատին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանն ու վարչապետի տիկնոջն ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, նրանց հյուրընկալել են Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվել է պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ է մեկնել 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանն Աննա Հակոբյանին ցույց է տվել իր ստացած մեդալները և պատմել, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո նա վերադարձել է հայրենիք և տարիներ շարունակ աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանել է, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվել է Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը:

Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am