Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից: 
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]