Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ առողջապահության նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համակարգի վրա կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցման ծրագրերը

ՀՀ առողջապահության նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համակարգի վրա 
կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Դեսպան Ջոն Գալագերն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության գործարկած առողջապահական և կլիմայի փոփոխության նոր հարթակին և վերջինիս մեր երկրի ներգրավման հնարավորությանը:

«Հարթակի նպատակն է աջակցել երկրներին մարտահրավերներին դիմակայելու և կլիմայակայուն առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում:

Առողջապահության նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ: Մասնավորապես` ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ ներկայումս իրականացնում են կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում, ինչպես նաև պատրաստում են ՀՀ առողջապահության ոլորտի հարմարվողականության պլան, որի առաջին նախագիծը գտնվում է մշակման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակմանը` Ջոն Գալագերը շեշտել է 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի թվով 5-րդ գլոբալ հանդիպման կարևորությունը:

Նշվում է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունից ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետների առաքելությունը հանրապետության 3 հիվանդանոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am