Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին

Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում 4 տարաբնույթ հանդիպումներ ունեցավ:  Podcast-Sport-ում ազգային հավաքականի ելույթների և ներքին առաջնության մասին խոսել ենք դերասան, հաղորդավար, երգիչ և ֆուտբոլի մեծ սիրահար Խորեն Լևոնյանի հետ:

«Ես մեր հավաքականի ապագայի հարցում լավատեսորեն եմ տրամադրված: Ինձ համար պատմական էր Իռլանդիայի դեմ խաղում տոնած հաղթանակը: Մյուս խաղերի մասին խոսելիս՝ առաջնահերթ ուզում եմ առանձնացնել բախտի գործոնը: Հատկապես  Շոտլանդիայի դեմ երևանյան խաղում բախտներս չէր բերում»,-ասաց նա:

Լևոնյանի խոսքով` Իռլանդիայի դեմ խաղից հետո հավաքականի խաղամակարդակն աճել է, քանի որ առավել շատ գոլային պահեր էին ստեղծում:  «Պետք չէ այս ֆուտբոլիստներին համեմատել նախորդ սերնդի ներկայացուցիչների հետ, պետք է սպասել նորին, նոր, փայլուն երիտասարդությանը»,-ասաց նա:

Խորեն Լևոնյանի հետ ամբողջական զրույցը` Podcast-Sport-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am