Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ

Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը 
համարում է նոր հաջողությունների սկիզբ

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ֆեյսբուք»-ի  իր էջում Ռոստոմյանը մասնավորապես գրել է. «Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս: Ռեքս Կալամյանին հաջողվել էր ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով: Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ ի գավաթի խաղարկությունում: Այս երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները»: Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց Մալթայի հետ: Հենց Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի: Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39: Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով: 6 տարի անց՝ 2016 թվականից ի վեր Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է:






















Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am