Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Ստոլտենբերգը խոստացել Է զգալիորեն ուժեղացնել բալթյան երկրների պաշտպանությունը

Ստոլտենբերգը խոստացել Է զգալիորեն ուժեղացնել բալթյան երկրների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքի անդամները Մադրիդի գագաթնաժողովում կհամաձայնեցնեն նոր ռազմավարությունը, որը ենթադրում Է արտաքին սպառնալիքներից բալթյան երկրների պաշտպանության «զգալի ուժեղացում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր գլխավոր պարտականությունն այն Է, որպեսզի կանխենք բոլոր հարձակումներն Էստոնիայի կամ ցանկացած այլ դաշնակցի վրա… Ահա թե ինչու ենք մենք գագաթնաժողովում ընդգրկուն եւ կարեւոր որոշումներ ընդունելու մեր կոլեկտիվ պաշտպանության հետագա ուժեղացման համար»,-հայտարարել Է Ստոլտենբերգը Financial Times թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է գլխավոր քարտուղարը, նոր պլանն արմատապես կբարելավի դաշինքի պաշտպանությունն արեւելքում՝ շեշտը ցանկացած հնարավոր ներխուժման դիմագրավումից փոխելով դաշնակցի տարածքի լիակատար պաշտպանության վրա: Այդ պլանը ենթադրում Է, որ ՆԱՏՕ-ի արեւմտյան դաշնակիցները, ինչպիսիք ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան են, կապահովեն իրենց զորքերի, նավերի եւ մարտական ինքնաթիռների պատրաստությունը՝ արագ ծավալվել դաշինքի արեւելյան թեւի որոշակի տարածքներում:

Նշվում Է, որ նման ռազմավարությունը դաշինքի զինվորական հրամանատարությանը թույլ կտա մշտապես տեղյակ լինել այն բանից, թե հատկապես որ ուժերն են պատրաստ վիճակում գտնվում եւ որքան արագ նրանք կարող են մարտի մեջ մտնել: Ինչպես գրում Է թերթը, բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գործող պաշտպանական դոկտրինան ընդգրկում Է շուրջ 8 հազար օտարերկրյա զինծառայող՝ ցանկացած հնարավոր ներխուժման դիմագրավման եւ հարձակման դեպքում որպես «ծուղակ» գործողության համար: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները համաձայն են այն բանի հետ, որ նման մոտեցումն այժմ «անընդունելի Է» Ուկրաինայի իրադրության ֆոնին:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի 28-30-ին կանցկացվի Մադրիդում: Ինչպես հունիսի 19-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հանդիպման մասնակիցները կհայտարարեն, որ Ռուսաստանը դաշինքի համար այլեւս գործընկեր չԷ, այլ «խաղաղության ու կայունության սպառնալիք»: Դրա հետ մեկտեղ, ինչպես սպասվում Է, ՆԱՏՕ-ի ղեկավարները կհրապարակեն Եվրոպայում ուժերի նոր տեղակայման մասին որոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]