Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

ԱՊՀ-ի եւ Կենտրոնական Ասիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը

ԱՊՀ-ի եւ Կենտրոնական Ասիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ միջոցառումների ընթացքում տեղեկատվություն կներկայացվի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի իրադրության մասին»,-հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի հետ հունիսի 23-ին անցկացված հանդիպմանը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ իրադրությունն Աֆղանստանում մնում Է լարված: «Աֆղանստանը բոլորն սկսել են փոքր-ինչ մոռանալ, բայց այնտեղ ոչինչ չի փոխվել:

Իրադրությունը մնում Է բավականին լարված, լուրջ: Այն ամենը, ինչ այնտեղ թողել են մեր ամերիկացի գործընկերները, շարունակում Է աստիճանաբար վատանալ: Մեծանում են այն բոլոր ռիսկերը, որոնց մասին մենք խոսել ենք: Դա նաեւ միջազգային ահաբեկչության դրսեւորում Է…դա նաեւ այն զենքն Է, որն ամերիկացիները թողել Էին հսկայական քանակությամբ, եւ դրա տարածումը ամենալավ ձեռքերում չԷ»,-ասել Է Շոյգուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]