Իրանում ՃՏՊ-ի զոհ են դարձել արբանյակների, անօդաչուների եւ հրթիռների մշակման ոլորտի փորձագետներ
14:59, 13 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի երկու ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են արբանյակների, անօդաչուների եւ հրթիռների մշակմամբ, օրերս զոհվել են ավտովթարների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկը տեղի Է ունեցել Խոմեյն քաղաքում, որը գտնվում Է Թեհրանից 250 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք, մյուսը՝ Իրանի Սեմնան հյուսիսային քաղաքում: Ավելի վաղ հաղորդվել Է իրանցի նշանավոր ինժեներ Այուբ Էնթեզարիի զոհվելու մասին, որը նույնպես աշխատում Էր օդագնացության ոլորտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում