Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տնտեսավարողները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն անկանխիկ վճարման տարբերակ

Տնտեսավարողները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն 
անկանխիկ վճարման տարբերակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, ամրագրվում է, որ կրպակներից բացի, մնացած բոլոր տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն:

2022-ի հունվարին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Այն վերաբերում է գույքի օտարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը, եթե գերազանցեց 300 հազար դրամը, պետք է իրականացվի անկանխիկ եղանակով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, ապա դա կհանգեցնի գործարքի առոչնչ լինելուն: Սա նշանակում է, որ այդ գործարքը կլինի ի սկզբանե անվավեր, կհամարվի չկնքված և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին, որոնց նպատակ են ունեցել կողմերը հասնել գործարքը կնքելիս:

Ավելին՝ նախատեսվում է, որ շահագրգիռ անձը կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները:

Նախագծով հստակեցվել է, որ տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում: Բացառություն են կազմում կրպակները: Իսկ, ինչ վերաբերում է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների, օրինակ` էլեկտրոնային դրամապանակների միջոցով անկանխիկ վճարման ընդունմանը, ապա տնտեսավարող սուբյեկտները կարող են դրանով վճարումներ ընդունել իրենց իսկ ցանկությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]