Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փոխգործակցության մակարդակը նկատելիորեն դրական է․ Բունդեսթագի պատգամավորը՝ հայ-գերմանական հարաբերությունների մասին

Փոխգործակցության մակարդակը նկատելիորեն դրական է․ Բունդեսթագի 
պատգամավորը՝ հայ-գերմանական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանն ընդգծում է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ լավ հարաբերությունները։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Թիլ Մանսմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը բարդ իրադրության մեջ է, քանի որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում բախվում է շատ սթրեսային գործոնների։ «Գերմանիան աջակցում է Հայաստանին, քանի որ երկու երկրները ընդհանուր արժեքներ են դավանում»,- ասել է Մանսմանը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների զարգացման ինչպիսի ներուժ է տեսնում՝ Թիլ Մանսմանն ասել է․ «Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտում Գերմանիայի քաղաքականությունը ուղղված է թե դպրոցներում, թե համալսարաններում գերմաներենի՝ որպես օտար լեզվի տարածմանը: Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունը և Արտասահմանյան դպրոցների կենտրոնական գործակալության դաշնային գրասենյակը Հայաստանում գերմանացի աշխատակիցների անձնակազմ ունեն: 2017 թվականի սկզբին Երևանում Գյոթե կենտրոն է բացվել, նույն շենքում է նաև Լեզվի ուսուցման կենտրոնը: Գերմանական և հայկական բուհերի միջև կան բազմաթիվ համագործակցության համաձայնագրեր: Բացի այդ, Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոն կա, որի նպատակը թվայնացման և ծրագրային ապահովման բացարձակապես անվճար ուսուցումն է:  Ֆրիդրի Էբերտ, Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամները, Ֆրիդրիխ Նաումանի և Հենրիխ Բյոլի հիմնադրամները, ինչպես նաև Մեծահասակների կրթության գերմանական ասոցիացիան և Միջազգային իրավական համագործակցության գերմանական ֆոնդը գրասենյակներ ունեն Երևանում, որոնք համալրված են տեղացի աշխատակիցներով»:

Հարցին, թե որպես գերմանա-հայկական ֆորումի նախագահ՝ ինչպե՞ս է գնահատում ֆորումի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, Մանսմանն նշել է, որ  փոխգործակցության ներկա ճանապարհը նկատելիորեն դրական է: «Ես շարունակում եմ նվիրված մնալ հայ-գերմանական բարեկամությանը»,- նշել է նա:

Շանթ Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am