Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուլիսից փոստի փոխանակման, ստացման և ուղարկման գործընթացը կթվայնացվի . ՀայՓոստը կգործարկի նոր բջջային հավելված

Հուլիսից  փոստի փոխանակման, ստացման և ուղարկման գործընթացը կթվայնացվի . 
ՀայՓոստը կգործարկի  նոր  բջջային հավելված

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայՓոստը հունիսի 8-ին կազմակերպել է «Նոր Փոստի ծնունդը» միջոցառումը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, ինչպես նաև հայտարարել է առաջիկայում գործարկվող էլեկտրոնային իրավահավաստի փոստ ծառայության մասին:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը փաստեց,  որ արմատական փոփոխություններ են արվել սպասարկման որակը բարելավելու նպատակով:  Նա նշեց, որ շուտով Աբովյան քաղաքում կգործի քաղաքացիական կենտրոն, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով 400-ից ավել պետական ծառայություններ կմատուցվեն:

«Հուլիսից մենք մեր հաճախորդներին տրամադրելու ենք հնարավորություն , որ նրանք իրենց նամակները ստանան իրենց հեռախոսի մեջ: Հենց այդ պահից ամբողջովին թվայնացված կլինի փոստի փոխանակման և փոստի ստացման և ուղարկման պրոցեսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

26 վերափոխված բաժանմունք Երևանում, 20 էլեկտրական եռանիվ մոտոցիկլետ, որոնց միջոցով ՀայՓոստն առաջիկայում էքսպրեսս ծառայություններ կմատուցի:

Նոր էլեկտրոնային դրամապանակը,որը ներբեռնելով` կարելի է առցանց դրամապանակային հաշիվ ունենալ եւ օգտագործել այն թոշակ ստանալու, ամենատարբեր առցանց վճարումներ անելու համար։«ԲերԲերը» առցանց առեւտրի եւ առաքման համակարգը, որի շնորհիվ բաժանորդները կարող են գնումներ կատարել և որը ոչնչով չի զիջում շուկայում գործող առաջատարներին և  համ ու հոտով նոր հարթակը, որի նպատակն է հայկական արտադրանքը տարածել և է՛լ ավելի ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Հայփոստն օրեցօր ընդլայնում է իր ծառայությունները:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենը  կարևորեց նաև ֆենիքս և մետրիքս համակարգերի ներդրումը: Առաջինը թույլ է տալիս լավացնել, իսկ երկրորդը գնահատել ծառայությունների որակը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փաստեց, որ ՀայՓոստը  հեռավոր գյուղերում շատ կարևոր օղակ է հանդիսանում պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:

«ՀայՓոստը լավ օրինակ է դարձել Հայաստանում բիզնեսի ավտոմատացման,օպտիմալացման, հետևողական փոփոխությունների համար»-նշեց Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանի ազգային փոստային կապի օպերատորը վերջին շրջանում կյանքի է կոչել նորարարական լուծումներով որակապես նոր փոստային ծառայություններ, որոնց նպատակն է հարմարավետ պայմաններ ստեղծել  քաղաքացիների համար:

«Թվայնացումը, որ կատարել է ՀայՓոստը, հնարավորություն է տալիս հետ չմնալու աշխարհում կատարվող զարգացումներից և դառնալ դրա մի մասը»,-ասաց նախարարը:

 Նախարարի խոսքով՝ ՀայՓոստը ժամանակակից և հուսալի կառույց է աշխարհ տարբեր անկյուններ նամակների և ապրանքների տեղափոխման համար:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]