Տնտեսություն

Արտաշես Թումանյանն Աշխաբադում քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Արտաշես Թումանյանն Աշխաբադում քննարկել է  էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գազի, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում