Տնտեսություն

Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը ռեկորդային աճ են արձանագրելու. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը ռեկորդային աճ են արձանագրելու. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հաջորդ տարի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը մի քանի տասնյակ տոկոսով ավելացնել այս տարվա նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում:

Պապոյանը նախ հիշեցրեց, որ այս տարի կապիտալ ծախսերը 62 տոկոսով ավելացել են:

«Հիմա ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Ֆինանսների նախարարության հետ աշխատում է մեր հաջորդ տարվա պետական բյուջեի վրա: Եվ ասեմ, որ մեր հաջորդ տարվա կապիտալ ծախսերը ևս ռեկորդային աճ են արձանագրելու այս տարվա համեմատ, նվազագույնը մի քանի տասնյակ տոկոսով ավելին կլինեն, քան այս տարվանն է»,-ասաց պատգամավորը:

Դա նաև վերաբերվում է սուբվենցիոն ծախսերի ավելացմանը: Նա վստահեցրեց, որ համայնքների կողմից ներկայացված բոլոր այն սուբվենցիոն ծախսերը, որոնք խելամիտ են, ֆինանսավորման իրենց միջոցը կգտնեն:

«Հաջորդ տարվա համար մեր կապիտալ ծախսերը և սուբվենցիային ուղղվող գումարների ծավալը շատ ավելի բարձր են լինելու, քան 2022 թվականին է»,-ասաց Պապոյանը՝ նկատելով, որ դա հնարավորություն է տալու համայնքներին էականորեն ավելացնել այն ծրագրերն ու ծախսերը, որ պլանավորել են իրականացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում