Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 միլիարդով գերակատարելու մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 
միլիարդով գերակատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի  եղավ, 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե 3.1 տոկոս է նախատեսված եղել: Ուզում եմ հիշեցնել նաև 2021 թվականը, թե ինչ իրավիճակում ենք մենք եղել, և այս առումով կարևոր է ընդգծել, որ (բյուջեի)եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի եկամուտ ենք հավաքել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց նաև, որ եկամտային մասի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել:

«Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am