Հասարակական

 ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսավորելու Ուկրաինայի վերականգնումը սոսկ բարենորոգումների փոխարեն

2 րոպեի ընթերցում

 ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսավորելու Ուկրաինայի վերականգնումը սոսկ բարենորոգումների փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ կլինի ապագայում ֆինանսավորելու Ուկրաինայի վերականգումը սոսկ այդ երկրում բարենորոգումների փոխարեն: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ մտադիր Է մշակել Ուկրաինայի վերականգնման ներդրումների ներգրավման ուղի, բայց այդ ներդրումները պետք Է ուղեկցվեն բարենորոգումներով: Կառավարման համակարգի բարենորոգումներով, դատական համակարգի անկախության բարձրացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով՝ գործարարության համար դրական պայմաններ ստեղծելու համար»,- ասել Է նա:

Ֆոն դեր Լյայենը չի ճշտել, թե ինչ գումարի մասին Է խոսքը, եւ ԵՄ -ն եւ ԱՄՆ-ը երբ պատրաստ կլինեն տրամարդելու այդ փողը: Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ նշել Է, վերականգնման համար ապագա ներդրումների քննարկումից բացի Եվրամիությունն առաջիկա շաբաթներին կքննարկի Կիեւին արտակարգ մակրոֆինանսական օգնության տրամադրման պլանները: «Մենք աշխատում ենք 9 միլիարդ եվրոյի չափով Ուկրաինային արտակարգ մակրոֆինանսական օգնության հատուկ մեխանիզմի վրա: Մենք դրա վրա կաշխատենք առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի լուծենք, թե ինչպես կարող ենք այն իրականացնել»,- ասել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում