Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Մալիում 2013 թվականից ի վեր զոհվել է ՄԱԿ-ի 258 խաղաղապահ

Մալիում 2013 թվականից ի վեր զոհվել է ՄԱԿ-ի 258 խաղաղապահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիում իրավիճակի կայունացմամբ զբաղվող ՄԱԿ-ի առաքելությունը (MINUSMA) իր գործունեության սկզբից՝ 2013 թվականից մինչ օրս կորցրել է 258 խաղաղապահի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է առաքելության ղեկավար Էլ-Հասիմ Վանը` նշելով, որ այդպիսով MINUSMA-ն հավակնում է դառնալ ՄԱԿ- ամենավտանգավոր խաղաղապահ առաքելությունը:

Վանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում են «առանց որևէ հավակնության՝ ցանկանալով իրենց ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում», որի շուրջ Մալիի բնակիչներն աշխատում են «բացառիկ տոկունությամբ»:

Մալիում 2012 թվականից ի վեր զինված հակամարտություն է կառավարական զորքերի ու անջատողական, ռադիկալ ու ահաբեկչական տարատեսակ խմբավորումների միջև:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]