Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:

-1878 թ. մայիսի 28-ին ծնվել է Նիկոլայ Մադաթովը՝ ճարտարապետ:

-1903 թ. մայիսի 28-ին ծնվել է Էզրաս Հասրաթյանը՝ ֆիզիոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս:

-1956 թ. մայիսի 28-ին ծնվել է Ալբերտ Բազեյանը՝ քաղաքական եւ պետական գործիչ:

-1993 թ. մայիսի 28-ին Մոնակոն դառնում է ՄԱԿ-ի 182-րդ անդամը:

-1908 թ. մայիսի 28-ին ծնվել է Յան Ֆլեմինգը՝ անգլիացի գրող եւ լրագրող:

-1913 թ. մայիսի 28-ին ծնվել է Տիխոն Խրեննիկովը՝ ռուս խորհրդային կոմպոզիտոր:

-1849 թ. մայիսի 28-ին մահացել է Էնն Բրոնտեն՝ անգլիացի գրող եւ պոետ:

-1937 թ. մայիսի 28-ին մահացել է Ալֆրեդ Ադլերը՝ ավստրիացի բժիշկ եւ հոգեթերապեւտ, անհատական հոգեբանության հիմնադիրը:

 

Հետաքրքրական է

Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ, անգլ.՝ United Nations)՝ միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ազգերի միջեւ զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության եւ ազգերի միջեւ գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել։ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորք քաղաքում է։ Մյուս գրասենյակները տեղակայված են Ժնեւում, Նայրոբիում եւ Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր եւ կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը եւ միջազգային օրենքին հետեւելը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված եւ միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 անդամ-երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։

1945 թ. ապրիլի 25-ին կառավարությունների ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թ. հունիսի 25-ին, Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը, եւ ստորագրվեց 1945 թ. հունիսի 26-ին, Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող «Հերբսթ» թատրոնում (Herbst Theatre):

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը եւ ՄԱԿ-ի քարտուղարությունը։ ՄԱԿ-ի համակարգային գործակալություններն ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am