Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը ծավալված ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։