Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում

Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում Է բոլոր կողմերի համատեղ ջանքեր եւ բանակցությունների առաջխաղացում, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել Է Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի հետ տեղի ունեցած հեռախոսազրուցի ժամանակ:

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրադրությունը հասել Է նոր տարաբաժանքի. մի կողմից՝ հակամարտությունը երկարաձգվում Է եւ բարդանում, մյուս կողմից՝ սաստկանում են խաղաղության կոչերը, իսկ հաշտությանը եւ բանակցությունների առաջխաղացմանը աջակցելու ջանքերն ավելանում են»,-հայտարարել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ն:

Նրա խոսքով՝ «չափազանց կարեւոր Է, որպեսզի բոլոր կողմերը միավորեն ջանքերը եւ ավելին անեն, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը եւ բանակցությունների աջակցմանը, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա»: Նա նաեւ դրականորեն Է արձագանքել միջնորդական ջանքերին, որոնք ձեռնարկում Է ֆրանսիական կողմը, եւ հայտարարել Է, որ Չինաստանը մտադիր Է շարունակել յուրովի կառուցողական դեր խաղալ ուկրանական հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]