Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել

ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների 
միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 24-ին ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

«Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am