ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության Միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց վերոնշյալ ուղղության գրավչությունը՝ այդ թվում նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում: