Տնտեսություն

Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար  554 միլիոն դրամ կհատկացվի

1 րոպեի ընթերցում

Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար  554 միլիոն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,-ասաց նա։

Ապրիլի 28-ի Կառավարության նիստում ՎարչապետՆիկոլ Փաշինյանընշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:

«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում