Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք

Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի առողջապահական հարցերով գործակալությունը հայտնել է, որ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Տասից ավելի երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 90-ից ավելի դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]