Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը. նա նույն օրը դուրս է գրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բեյրութ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մայիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Նաիրի» բուժկենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ դեսպանը հոսպիտալացման կարիք չի ունեցել: «Նա առաջին բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել»,-ասաց Գնունին: