Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Սաղաթելյանը ներկայացրել է ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները

37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Սաղաթելյանը 
ներկայացրել է ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին ՀՀ ոստիկանության շենքի մոտ, հանդիպեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկանության շենքի մոտ հավաքված «Դիմադրություն» շարժման անդամներին ներկայացրեց ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները:
«Մեր հիմնական պահանջը այն էր, որ բռնի ուժ գործադրած և ապօրինություն իրականացրած բոլոր դեպքերով նշանակվի ծառայողական քննություն, օրենքի շրջանակում տեղի ունենան համապատասխան գործողություններ, կասեցվի այդ ոստիկանների գործունեությունը: Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ: Այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն: Ոստիկանությունը կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով»,- հայտնեց Սաղաթելյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ակցիաների ընթացքում տուգանային հրապարակ տարված ավելի քան 80 ավտոմեքենաները կվերադարձվեն քաղաքացիներին:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]