Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն պատրաստ Է ադապտացնել ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ Է ադապտացնել ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն հանձնառու Է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության ապահովման խնդրին, որոնք մայիսի 18-ին դաշինքին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել, ինչպես նաեւ պատրաստ Է ադապտացնել իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտարարել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանների կողմից հայտերը ներկայացնելու արարողությանը:

Մայիսի 18-ին այս երկրների դեսպանները հանդիսավոր մթնոլորտում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ստոլտենբերգին են փոխանցել անդամակցության հայտերը: «Վերջին օրերին մենք դաշնակից երկրներից հայտարարություններ ենք լսել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությանը հանձնառու լինելու մասին: ՆԱՏՕ-ն արդեն աչալրջորեն Է վերաբերվում Բալթիկ ծովի տարածաշրջանին, բայց ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների ուժերը կշարունակեն անհրաժեշտության դեպքում ադապտացվել նաեւ հետագայում: Մենք պետք Է լինենք միասին»,-ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am