Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

ՀՀ Միգրացիոն ծառայության պետը Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենի հետ հանդիպմանը անդրադարձել է կառույցի ինստիտուցիոնալ բարեփոխումներին

ՀՀ Միգրացիոն ծառայության պետը Միգրացիայի միջազգային կազմակերպության 
փոխտնօրենի հետ հանդիպմանը անդրադարձել է կառույցի ինստիտուցիոնալ 
բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Միգրացիոն ծառայությունից, կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Արմեն Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը՝ միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին:

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն միտումների փոփոխությունները, անդրադարձել նախատեսված կառուցվածքային փոփոխություններին և  ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Էմի Փոփն ընդգծել է Հայաստանի նշանակալի առաջընթացը միգրացիայի կառավարման գործընթացում կարողությունների զարգացման համատեքստում: Նա շեշտել է, որ Հայաստանում ձևավորված մի շարք ինստիտուցիոնալ և ընթացակարգային լուծումներ, մասնավորապես վերադարձի և աշխատանքի թույլտվությունների տրամադրման ոլորտում կարող են ուսանելի լինել նաև այլ երկրների համար, ինչի ուղղությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը համապատասխան ջանքեր կգործադրի:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև՝ կայուն և երկարաժամկետ համատեղ աշխատանքների մեխանիզմները՝ ծրագրային ժամանակավոր նախաձեռնություններին զուգահեռ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄՄԿ-ի առաջին Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին (IMRF)։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]