Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ

Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 15-ի և 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am