Հասարակական

Կամխուտում հրաձգարանում պայթյունի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը

1 րոպեի ընթերցում

Կամխուտում  հրաձգարանում պայթյունի հետևանքով  զոհվել է  Վահրամաբերդ գյուղի հովիվը

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մոտ գտնվող Կամխուտի հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը՝ ծնված 1957 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածքը հանձնված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես հրաձգարան:

«Տարածքում վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, ամենայն հավանականությամբ պայթուցիկը եղել է հին զորավարժանքներից մնացած»,-նշեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով որ ռազմաբազայից իրենք միշտ ստանում եմ գրություններ՝ զինավարժության անցկացման մասին, ինչի մասին տեղեկացնում են տարածքի բնակիչներին:

Նույն տարածքում 2013 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը զոհվել էին ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:

Հովիվն ամուսնացած էր ուներ երեք զավակ: Տարածքում աշխատում են ռուսական 102-րդ ռազմաբազային փորձագետները:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում