Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ծալկայի շրջանի Օզնի գյուղի «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա

Ծալկայի շրջանի Օզնի գյուղի «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծալկայի շրջանի Օզնի գյուղի (Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզ) «ԱրՄաթ» կենտրոն է հաճախում 42 երեխա։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից՝ հավելելով, որ մայիսի 21-ին տեղի կունենա Օզնիի «ԱրՄաթ»-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Օզնիում «ԱրՄաթ»-ի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]