Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Նիդերլանդների վարչապետ

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Նիդերլանդների վարչապետ

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն հավատացած է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուտեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կմ հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածությունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք»,-ասաց Ռութեն:

Նա հիշեցրեց Ասսենում Դրենցի թանգարանում նախորդ օրը բացված «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցադրության մասին՝ հույս հայտնելով, որ շուտով նաև ինքը կայցելի: 

«Մենք հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք արդեն 30 տարի: 2020 թվականին  Նիդերլանդների դեսպանությունը բացվեց, և դա հաստատում է մեր երկկողմ հիանալի հարաբերությունները: Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ ՀՀ կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո շատ մեծ պլաններ ունի, շատ բաներ կան խոսելու: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած բարդ իրավիճակներ և պայմաններ երբեմն լինում են»,-ասաց Նիդերլանդների  վարչապետը:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել. մեծ պայքար է գնացել կոռուպցիայի և այլ խնդիրների դեմ: 

«Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես շատ եմ գնահատում Փաշինյանի կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կհովանավորենք ամեն կերպ»,-ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am