Տնտեսություն

Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

2 րոպեի ընթերցում

Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն ունենալու է համապատասխան ենթակառուցվածքներ չորս հիմնական ուղղություններով՝ ինովացիա, ուսուցում, ծառայություններ, կառույցներ։

Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի՝ լավ հարմարեցված ԵԱՏՄ շուկաները թիրախավորող արտադրանքի համար և ծախսարդյունավետ ռեսուրսներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ներդրումային նախաձեռնությանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացրել ծրագրի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ, քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

«HYEPROSPECT» կայուն սմարթ համայնքի ծրագրի կառավարման աշխատանքները էկոնոմիկայի նախարարության առաջնորդությամբ իրականացնում է իԳործ ծրագրի փորձագետ և խորհրդական Արևիկ Մարգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում