Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանի նախագահը ժամանել է Անկարա  

Ղազախստանի նախագահը ժամանել է Անկարա

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Օդանավակայանում նախագահ Տոկաևին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Անկարայի նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նուր-Սուլթանում Թուրքիայի դեսպան Ուֆուկ Էքիջին և Անկարայում Ղազախստանի դեսպան Երկեբուլան Սապիևը։ 

Նախագահներ Էրդողանը և Տոկաևը կվարեն երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ։ 

Պետությունների ղեկավարների ներկայությամբ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ 

Այնուհետեւ տեղի կունենա Տոկաեւի եւ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսը։ 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի նախագահի պաշտոնում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջին պաշտոնական այցը Թուրքիա կտևի երկու օր։ 

Այցի օրակարգում ընդգրկված են երկու թյուրքալեզու պետությունների ռազմավարական գործընկերության վիճակի և հեռանկարների վերաբերյալ քննարկումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am