Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գյումրիում բացվեց «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը

Գյումրիում բացվեց  «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ,  9 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրու   Ռուսական տան նախաձեռնությամբ մայիսի 9-ին,  համայնքային ցուցասրահում բացվեց  Տաթև Մնացականյանի «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ թիկունքում ծառայում էին ընդհանուր գործին:

«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը,   կյանքի է կոչվել  Ռուսական տան կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ:

Լուսանկարիչ Տաթև  Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջաններ, և նկարել է 110 վետերանների պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար: 

«Նախագիծը նախատեսել էի կյանքի կոչել հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին: Նրանց առողջությունը բոլորիս համար շատ թանկ է, բայց նաև  հապաղել էլ չէր կարելի: Օրեցօր նրանց թիվը պակասում էր: Դրա համար մեկ տարվա ընթացքում ահռելի աշխատանք արվեց. ավելի քան հիսուն քաղաքներում ու գյուղերում եղանք: Եղել ենք նաև սահմանամերձ համայնքներում: Որոշ հերոսներ արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են` լուսանկարչական դիմանկարների շնորհիվ: Վետերանների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը դարձավ իմ կյանքի մի մասը: Ցանկանում էի լուսանկարներում փոխանցել հաղթանակի ոգին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տաթև Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսը ներկայացվել էր նաև Երևանում, Կապանում և Աբովյանում:

Ցուցահանդեսը գյումրեցիների ու Գյումրի այցելած հյուրերի համար բաց կլինի մեկ շաբաթ:  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am