Հասարակական

Ներքին Շորժայում անասուններ արածեցնելիս կայծակնահարությունից մահացել է նախրապանը

1 րոպեի ընթերցում

Ներքին Շորժայում անասուններ արածեցնելիս կայծակնահարությունից մահացել է նախրապանը

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա գյուղի տարածքում կայծակի հարվածից զոհվել է նույն համայնքի Շատվան գյուղի բնակիչ 38 տարեկան Սուրեն Զոհրաբյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։

«Դիակը մեզ մոտ տեղափոխվել է ոստիկանության աշխատակիցների եւ քննչական խմբի ուղեկցությամբ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հստակ երեւում էր մահացածի դեմքի այրվածքները, հագուստի վրա կամ մարմնի այլ մասերում այրվածքի հետքեր չկային»,-նշեց Շահեն Շահինյանը։

Նախնական տվյալներով՝ Սուրեն Զոհրաբյանը նախրապան էր եւ կայծակի հարվածի պահին Ներքին Շորժայի հանդամասում անասուններ էր արածեցնում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում