Քերոբյանի խոսքով՝ բողոքի ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարզերում և Երևանում մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաները չեն ազդում տնտեսության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կարծում եմ, որ անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված է, այնտեղ կա մի քանի հարյուր կամ հազար մարդ, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն չունեն։ 1-2 ճանապարհը 1-2 ժամով փակելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,– նշեց Քերոբյանը։