Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ  նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է  իրականացնում՝ փակելով փողոցներ:

Ավելի վաղ ոստիկանները Պռոշյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկից բերման էին ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտնել է, որ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am